ԵԴ/5807/02/21 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Սանազ Մահմուդսի Ղեֆլաթիին
16.02.2022
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Պատասխանող՝ Սանազ Մահմուդսի Ղեֆլաթիին
Հասցե` ք.Երևան, Նորք, Գ.Հովսեփյան փող., 20 տուն
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5807/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի Նվարդ Բյուզանդի Բաղդասարյանի ընդդեմ Սանազ Մահմուդսի Ղեֆլաթիի ՝գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/5807/02/21 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող, հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2022թ. ապրիլի 6-ին ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհ րաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Դատավորի օգնական Ն. Գևորգյան
Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 209776
Էլ. փոստ`