Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թրվ ԿԴ/1934/02/21 քղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Անի Աշոտի Չիլինգարյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2 միկրո., 22/34

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դունամալյանի վարույթում գտնվող թիվ ԿԴ/1934/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի սեպտեմբերի 15-ին հայցվոր Նարեկ Վանեսյանի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն՝ Ձեզ, որպես վկա, նշված գործով կանչելու վերաբերյալ:
Սույնով Դուք վերոնշյալ քաղաքացիական գործով հրավիրվում եք որպես վկա և պարտավոր եք 2022 թվականի մայիսի 18-ին, ժամը՝ 15:00-ին ներկայանալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայր հասցե՝ ք. Աբովյան, Կոտայքի փող., 8 շենք, նիստերի դահլիճ թիվ 2 նշանակված դատական նիստի ընթացքում վերոնշյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու համար:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:
2.Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք: Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ն․ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փող., 8 շենք

Հեռ..` +374-222-2-13-39

Էլ. փոստ`