Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0135/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

07.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հայցվոր՝ Մանվել Ղարիբյանին
ք.Երևան, Լենինգրադյան 35 տուն

Պատասխանող՝ «Եվրովագեն» ՍՊԸ-ին
Ի դեմս տնօրեն Արամ Ղարիբյանին
ք.Երևան, Առաքելյան փողոց 68 շենք, բն. 20

Ի գիտություն՝ Պատասխանող՝ «Եվրովագեն» ՍՊԸ-ի
Ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանին
Ք.Երևան, Յան Ռայնիսի 90, բն.2

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0135/02/21 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Մանվել Ղարիբյանի ընդդեմ «Եվրովագեն» ՍՊԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի՝ 26.09.2014թ. թիվ 472437 հիմնական վարկային պայմանագիրը, 01.08.2016թ. թիվ 583583 և 27.08.2018թ. թիվ 728232 վարկ տրամադրելու մասին լրացուցիչ համաձայնագրերը, ինչպես նաև 31.10.2018թ. թիվ 739647 վարկային պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 11.04.2022թ. ժամը՝ 12:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն. ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`