Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1335/04/21 սնանկության գործով ծանուցում:

17.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 95-րդ հոդվածով

Ե---------------------------/21
Գործ թիվ ՍնԴ/1335/04/21
………………………21


,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե ՍՊ ընկերությանը
/ հասցեն՝ ք.Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց,19/16/



ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի հունիսի 17-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ ,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե ՍՊ ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը:
ՀՀ սնանկության դատարանի 14.09.2021 թվականի որոշմամբ ,Սնանկության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայտարարվել է պարտապան ,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, նրան պատկանող գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում:
Հայտնվում է, որ 29.10.2021 թվականին դատարան է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարողի ,Կատարողական վարույթն ավարտելու մասինե 25.10.2021 թվականի որոշումը, համաձայն որի՝ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ ,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե ՍՊ ընկերության անվամբ գրանցված է թվով 9 տրանսպորտային միջոց, միաժամանակ հետախուզում է հայտարարվել ,ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍե ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Գասպարյանի նկատմամբ:
,Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

ԴԱՏԱՎՈՐ Տ.ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74-22-33

Էլ. փոստ`