Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/1020/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

11.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5 29 03

Գործ ՍԴ/1020/02/22
11 մայիսի 2022թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Վլադիմիր Սուրենի Աբունցին
Սյունիքի մարզ, ք.Գորիս, Վանքի Տափ փող․, 3, բն․/տ․32

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/1020/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա-Բանկ>> ՓԲԸ-ի՝ ընդդեմ Սուրեն Համբարձումի Աբունցի, Էդուարդ Սուրենի Աբունցի, Սամվել Սանասարի Մարգարյանի, Վլադիմիր Սուրենի Աբունցի՝ համապարտության կարգով 3578064 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։
Քաղաքացիական գործը վարույթ ըդնունելու մասին դատարանի որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից` Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը` կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստատթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմաբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`