թիվ ԱՐԴ1/1509/02/20 քաղաքացիական գործով
27.05.2022
Արա Գեորգիի Մանուկյանին
Վահե Գեորգիի Մանուկյանին
Աննա Զոհրաբի Ավդալյանին
(Արմավիրի մարզ, Նոր Ամասիա, 7-րդ փ., 10 տ.)
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ1/1509/02/20 քաղաքացիական գործով / ըստ հայցի Գեորգի Ալեքսանի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Գեորգիի Սահակյանի ընդդեմ Աննա Զոհրաբի Ավդալյանի, Վահե Գեորգիի Մանուկյանի, Արա Գեորգիի Մանուկյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բաժնեմասի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջների մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք Արմավիրի մարզ, Նոր Ամասիա, 7-րդ փ., 10 տ.» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումներով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 12.05.2022թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան
Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23
Հեռ..` 313
Էլ. փոստ`