Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2806/04/20 սնանկության գործով գրություն

31.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


«ԲԻՍՈՖԹԻԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք․Երևան, Նոր Արեշ 50 փող․, տ․ 60



ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում թիվ ՍնԴ/2806/04/20 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «ԲԻՍՈՖԹԻԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 26․11․2021թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 094-94-93-02, էլ.փոստ՝ snank-dataran@mail.ru/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Վահե Պողոսյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 3/2

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`