Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 08-833 (08-3163) (07-3163) քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ 08-833 (08-3163) (07-3163) քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս
+37410 448408 326
ԴԴ7- ՙ ՚ 2022թ.


Սվետլանա Գրիգորյանին
/հասցե` ք. Երևան, Սունդուկյան փողոց, 15/2 շենք, բնակարան 36/


Քաղաքացիական գործի համարը` 08-833 (08-3163) (07-3163)

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ն.Հովսեփյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Տ.Սահակյանի, Մ.Ասատրյանի) 18.09.2007թ. որոշմամբ թիվ 07-3163 քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է՝ մինչև մեկ այլ, ըստ հայցի Սվետլանա Գրիգորյանի ընդդեմ Ալվարդ Գրիգորյանի՝ առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից վարույթ ընդունած քաղաքացիական գործի ավարտը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 29.04.2022թ. վերսկսվել է քաղաքացիական գործի վարույթը և նշանակվել դատական նիստ:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` ՙԳործը վարույթ ընդունելու և վերսկսելու մասին՚ 29.04.2022թ. որոշումը Սվետլանա Գրիգորյանին է ուղարկվել ք. Երևան, Սունդուկյան փողոց, 15/2 շենք, բնակարան 36 հասցեով, սակայն նշված հասցեով ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել դատարան ՙՉպահանջված՚ նշումով:
Նկատի ունենալով, որ նշված հասցեով Սվետլանա Գրիգորյանին ուղարկված ծրարը հետ է վերադարձվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` ՙԳործը վարույթ ընդունելու և վերսկսելու մասին՚ 29.04.2022թ. որոշումը ուղարկվում է Սվետլանա Գրիգորյանին կրկին ք. Երևան, Սունդուկյան փողոց, 15/2 շենք, բնակարան 36 հասցեով:
Ինչպես նաև տեղեկացվում է 23.08.2022թ. ժամը 11:30-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ, որը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):


Դատավորի օգնական` Տ.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 44-84-08 (326)

Էլ. փոստ`