Թիվ ԼԴ/1474/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.06.2022
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-37, lori@court.am
N Ե
16 հունիսի 2022թ. Քաղաքացիական գործ ԼԴ/1474/02/22
Հրաչիկ Պատվականի Դալլաքյանին
Լոռու մարզ, գ. Դսեղ, 5 փողոց, 43 տուն
2022 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՐՄԱՄ.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանի ընդդեմ Հրաչիկ Պատվականի Դալլաքյանի՝ պատճառված վնասի չափով գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Վանաձորի նստավայրի վարչական շենք, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. /0322/ 2-40-37/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ.Գոշի 6
Հեռ..` /0322/ 2-40-37
Էլ. փոստ`