Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36804/02/19 քաղաքացիական գործով երրորդ անձ Էդգար Խաչիկի Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի Դավիթ Գագիկի Մկրտչյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն), պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության, <<Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո>> ՀԿ-ի, <<Եվրոպական փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերության, <<Ջի Էմ Փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության, Էդգար Խաչիկի Կարապետյանի, Վարուժան Աշոտի Բարսեղյանի, Տիգրան Գուլյանի` վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,


ՈՐՈՇԵՑԻ

1. Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3․ Հրավիրել նախնական դատական նիստ՝ 19.07.2022 թվականին, ժամը` 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`