թիվ ԳԴ/2016/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Ռադիկի Բաղդասարյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
01.07.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդան Ռադիկի Բաղդասարյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լանջաղբյուր, Նալբանդյան փ., 1 նրբ., տուն 2
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եղ. Թադևոսյան փ., 8/38
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/2016/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Վիգեն Ավետիքի Գևորգյանի, Գրիգոր Նորայրի Մովսիսյանի, Վարդան Ռադիկի Բաղդասարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Ռադիկի Բաղդասարյանին (Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լանջաղբյուր, Նալբանդյան փ., 1 նրբ., տուն 2), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով, և (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եղ. Թադևոսյան փ., 8/38), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ