Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/6677/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Իգնատ Փաշոյի Աբրահամյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Իգնատ Փաշոյի Աբրահամյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Կամո Իգնատի Աբրահամյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Կամո Իգնատի Աբրահամյանի ընդդեմ Իգնատ Փաշոյի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Իգնատ Փաշոյի Աբրահամյանի ընդդեմ Կամո Իգնատի Աբրահամյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Կամո Իգնատի Աբրահամյանի ընդդեմ Իգնատ Փաշոյի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 13.12.2022 թվականին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`