Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0396/04/22 սնանկության գործով գրություն:

29.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Մարինե Ալեքսանի Օհանյանին
ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան 6ա շ․, բն․ 58


ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ՍՆԴ/0396/04/22 սնանկության գործն ըստ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի ընդդեմ Մարինե Ալեքսանի Օհանյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 15․02․2022թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 094-94-93-02, էլ.փոստ՝ snank-dataran@mail.ru/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան






Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`