Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ /4856/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

16.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Բորիս Անդրիասյանին
/հասցեն՝ ք. Երևան, Նորքի այգիներ 235/7 տուն/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Վահե Անդրիասյանի և Նարինե Սարգսյանի՝ ընդդեմ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Խաչատուր Հովհաննիսյան, Սոֆի և Բորիս Անդրիասյաններ՝ հողամասը միայն Խաչատուր Սիրեկանի Հովհաննիսյանի անվամբ հաշվառելու մասով, որով բացառվում են այլ անձանց համանման իրավունքները դրա նկատմամբ, ՀՀ, ք. Երևան, Նորքի Այգիներ փողոցի թիվ 235 հասցեի անշարժ գույքի՝ 24.10.1990թ.-ին ՇՇԱԳՎ-ի կողմից գույքագրման (հաշվառման) առ ոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 01.04.2016թ.-ին Խաչատուր Սիրեկանի Հովհաննիսյանի անվամբ կատարված պետական գրանցումը՝ ՀՀ, ք. Երևան, Նորքի Այգիներ փողոցի թիվ 235 հասցեի հողամասի նկատմամբ Խաչատուր Հովհաննիսյանի սեփականության իրավունքը որպես միանձնյա սեփականություն գրանցելու մասով, ինչը բացառում է այլ անձանց համանման իրավունքների պետական գրանցումը, անվավեր ճանաչելու և Նորքի Այգիներ 235/7 և Նորքի Այգիներ 235 հասցեի համատեղ զբաղեցրած հողամասի նկատմամբ ՀՀ, ք. Երևան, Նորքի Այգիներ փողոցի թիվ 235/7 հասցեի անշարժ գույքի սեփականատերերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի առկայությունը ճանաչելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք.Երևան,Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ թիվ 15 դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010 44 71 21 /223/

Էլ. փոստ`