Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՌԱՋԱՐԿ (Պայմանագիրը լուծելու վերաբերյալ)

28.09.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1-րդ հոդված

Վահրամ Սաշիկի Հակոբյանին
Հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր, 3թղմ. 1Ա տ.

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից
(հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր, 3թղմ. 1Ա տ.)


ԱՌԱՋԱՐԿ
(Պայմանագիրը լուծելու վերաբերյալ)


Հարգելի պարոն Հակոբյան.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետարանի և Ձեր միջև 06.07.2017 թվականին կնքվել է պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
Մեծամորի քաղաքապետարանի վճարների, հաշվարկների և գոյացած պարտքերի վերաբերյալ տեղեկանքի համաձայն 22/08/2022 դրությամբ Ձեր պարտքը կազմում է 149823 ՀՀ դրամ, որից 120156 ՀՀ դրամը մայր գումար, 29667 ՀՀ դրամը տույժի գումար։
Դուք վճարումները կատարել եք մասնակի, իսկ 2022 թվականին ամիսներ շարունակ չեք կատարել վճարումներ։
Փաստորեն 2 ամիս և ավելի չեք կատարել վճարումներ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրի 8.1.3 կետի համաձայն՝ սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը։
Հաշվի առնելով նշված փաստերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով սույնով առաջարկվում է Ձեզ՝
Լուծել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետարանի և Վահրամ Սաշիկի Հակոբյանի միջև 06.07.2017 թվականին կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը։
Սույն առաջարկը ստանալուց հետո առաջարկում ենք 7-օրյա ժամկետում կատարել Ձեր դրամային պարտավորությունները և ներկայանալ պայմանագիրը լուծելու։

Կից ներկայացնում ենք՝
1. Ներկայացուցչի լիազորագրի բնօրինակը և արտոնագրի պատճենը,
2. 22/08/2022 թ. վճարների, հաշվարկների և գոյացած պարտքերի վերաբերյալ տեղեկանքի պատճենը։



Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վ.Խաչատրյան

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 023734855

Էլ. փոստ`