Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/9391/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

28.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

ԿԴ/ԿԴ/9391/02/21 քաղաքացիական գործով
Հայցվոր՝ Սուրեն Արմենի Բեգիյանի սնանկության գործով կառավարիչ
Արամայիս Ռազմիկի Իսպիրյանին
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Նանսենի 19 շ․, 124 բն․ ) ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Սուրեն Արմենի Բեգիյանի՝ ի դեմս սնանկության գործով կառավարիչ Արամայիս Իսպիրյանի ընդդեմ Սուրեն Հովսեփի Բեգիյանի, Լիդա Անդրանիկի Բեգիյանի, Աննա Սուրենի Բեգիյանի, Անժելա Սուրենի Բեգիյանի, Արմեն Սուրենի Բեգիյանի, Նարինե Գևորգի Բեգիյանի, Կարեն Արմենի Բեգիյանի և Սերյոժա Համլետի Վասիլյանի` ընդհանուր համատեղ սեփականությունն հանդիսացող գույքից պարտապանի 1/9 բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին հա. ԿԴ/ԿԴ/9391/02/21 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 25․10․2022 թվականին ժամը 11։00-ին :
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր (հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`