թիվ ԵԴ/0012/02/21 դատական գործով ծանուցագիր
07.10.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Պատասխանող՝ Արա Ուզունյանին
(ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի փ., 22 շ., բն. 6)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.07.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/0012/02/21 դատական գործով, ըստ հայցի Նունե Սարգսյանի ընդդեմ Արա Ուզունյանի՝ հայրությունը ճանաչելու և ալիմենտի գումար բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.01.2022 թվականին կայացված վճռի դեմ Նունե Սարգսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արա Ուզունյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի փողոց, 22 շենք, բնակարան 6 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/0012/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23
Հեռ..` 010-44-84-08/311
Էլ. փոստ`