Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ

21.11.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N 442-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ www.psrc.am և www.arlis.am կայքերում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը (քաղաք Երևան, Սարյան 22):

Հասցե` ք․ Երևան, Սարյան 22

Հեռ..` +37410 584-529

Վեբ կայք` www.psrc.am

Էլ. փոստ`