Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/54147/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Աղվան Երվանդի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Արմինե Միշայի Թելոյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Աղվան Երվանդի Հակոբյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` երեխաների բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Արմինե Միշայի Թելոյանի ընդդեմ Աղվան Երվանդի Հակոբյանի` երեխաների բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 27.01.2023 թվականին, ժամը` 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`