Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0453/04/20 սնանկության գործով ծանուցում՝ դատական նիստում գործը քննելու մասին

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մարիաննա Ոսկանյանին
/ք․ Երևան, Նալբանդյան փողոց, 25/14 շենք, 85 բն․/


Սնանկության գործի համարը` ՍնԴ/0453/04/20
Կողմերը և պահանջը՝ ըստ դիմումի Տիգրան Վալերիկի Ուստյանի՝ Մարիաննա Վլադիմիրի Ոսկանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսվել է, (հիմք` 17.01.2023 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 31.01.2023թ. ժամը` 12։00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13):

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`