Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Հ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՎԴ/0011/05/22

19.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/0011/05/22 Հեռ. 49-48-07(262)
<<19>> հունվարի 2023թ.
պ-ն Սամվել Առաքելյանին
(Արարատի մարզ, ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 41 շ., բն. 22)

Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին>> 13.12.2022 թվականի որոշումը` հաշվի առնելով այն փոստային ծառայության կողմից վերադարձված լինելու հանգամանքը:
Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Պարգև Գուլաբյանի և Անահիտ Գուլաբյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Սամվել Առաքելյանի՝ պատասխանողին անշարժ գույքի իրավունքների գրանցման միասնական համապատասխան մատյանում հայցվորների սեփականության իրավունքը պայմանագրի առարկա գույքի՝ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Մյասնիկյան փողոց, թիվ 162բ հասցեում գտնվող 0,0375 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 11.04.2023 թվականին, ժամը 10։50-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Առդիր՝ որոշումը՝ 3 էջից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`