Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/2835/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ





ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, snank@court.am, snank-dataran@mail.ru
ՍնԴ/2835/04/20
19.01.2023թ.




Միքայել Արաի Ալեքսանյան
/հասցե՝ Երևան, Եկմալյան 1 փ. 6 տուն/




Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2835/04/20 սնանկության գործն ըստ դիմումի ,Հայբիզնեսբանկե ՓԲԸ-ի ընդդեմ «ՄԵԾԱՆՑՎԱՆԱՏՈՒՐ» ՍՊԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
29.09.2022թ. «ՄԵԾԱՆՑ ՎԱՆԱՏՈՒՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի կողմից դատարան է ներկայացվել բաշխման ծրագիր:
05.10.2022թ. ՀՀ ՊԵԿ-ի կողմից դատարան է ներկայացվել առարկություն՝ «ՄԵԾԱՆՑ ՎԱՆԱՏՈՒՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված բաշխման ծրագրի վերաբերյալ:
Վերոհիշյալ առարկությունը քննության առնելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 2023թ. փետրվարի 23-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010) 74-28-90

Էլ. փոստ`