Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարինե Նորայրի Զարգարյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ /1151/04/19 անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարինե Նորայրի Զարգարյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունվարի 18-ին ժամը 16:00-ին, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա Կարինե Նորայրի Զարգարյանին և երոորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի վարկային պարտավորությունների համար <<Նորվիկ>> ԼՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 1 լոտով.

Լոտ 1- ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք Բաղրամյան պողոտա 2 շենք, թիվ 31 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 5 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկում և ձեղնահարկ ունեցող բնակարան է: Գնահատողի բազան բաղկացած է յոթ ներքին հարդարման վիճակներից՝ գնահատվող անշարժ գույքի ներքին հարդարումը համապատասխանում է միջին աստիճանին: Բնակարանի նկարագրությունը՝ նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունը՝ բնակարան, ընթացիկ օգտագործումը՝ բնակարան, գույքային իրավունքները՝ սեփականություն, սեփականատերեր՝ Տիգրան Պետրոսյանին 2/3, Կարինե Զարգարյանին 1/3, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 1473416, սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման ամսաթիվը՝ 30.09.2004թ., տեղադրությունը՝ լավ, դիրքը՝ լավ, տարածաշրջանի գրավչությունը՝ լավ, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, տրանսպորտային հանգույցների առկայությունը՝ առկա չեն, մեքենաների կայանման հարմարավետությունը` բավարար՝ շենքի բակում, հեռավորությունը հասարակական սպասարկման օբյեկտից՝ 50մ շառավղով, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, բարեկարգված բակի առկայությունը՝ բարեկարգ, շենքի կառուցվածքը՝ քարե, շենքի կառուցման տարեթիվը՝ 1970-1980-ական թթ., բնակարանի միջհարկային ծածկը՝ երկաթաբետոնե, առաստաղի բարձրությունը՝ 3մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարում չունի, բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 248.9, շենքի հարկայնությունը՝ 5, բնակարանի հարկը՝ 5 և ձեղնահարկ, արտաքին լուսամուտներ՝ մետաղապլաստե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջին բարձր, արտաքին դուռ՝ մետաղական երեսպատված, միջսենյակային դռները՝ փայտե, մետաղապլաստե, ընդհանուր վիճակը՝ միջին, սենյակների նկարագրությունը՝ հատակը՝ մանրահատակ, սալիկապատ, պատերը՝ ներկած միջին, խոհանոց նկարագրությունը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած միջին, սանհանգույցի նկարագրությունը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի միջինից բարձր, միջանցքի նկարագրությունը՝ հատակը սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած միջին, տնտեսական պատշգամբ՝ առկա է, ջրամատակարարումը առկա է, ջրահեռացումը առկա է, էլեկտրամատակարարումը առկա է, գազամատակարարումը նույնպես առկա է, ջեռուցումը՝ ջեռուցման համակարգով, նախագծային շեղումներ՝ չունի :
Լոտի արժեքը կազմում է՝ 297.657.000 ՀՀ դրամ:
Տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը նույնպես իրականացնելու է գնորդը:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մասնակցության վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս մասնակցության վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն սնանկության գործով <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220530443310000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ թիվ ՎԴ/3489/05/22 վարչական գործի շրջանակներում կիրառվել է հայցի ապահովում և արգելանք է դրվել ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք Բաղրամյան պողոտա 2 շենք, թիվ 31 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`