Թիվ ԵԴ/27684/02/19 քաղաքացիական գործով Միշա Արամի Հունանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
04.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴ 9.1
Միշա Արամի Հունանյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գեղարդի փող., 5 շ., 17 բն./
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/27684/02/19 քաղաքացիական գործը ըստ հայցի` Ռաֆաէլ Միշայի Հունանյանի ընդդեմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի՝ պարտավորությունը դադարած համարելու և որպես հետևանք գործարքների անվավերության պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Ռաֆաէլ Միշայի Հունանյանի, Միշա Արամի Հունանյանի՝ գումարի բռնագանձման և գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես հակընդդեմ հայցով պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/27684/02/19 քաղաքացիական գործով 15.02.2023թ.–ին, ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՍԱՖԱՐՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`