Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33049/02/21քաղաքացիական գործով պատասխանող Նիկադիմ Վլադիմիրի Ֆրանգուլյանի վերաբերյալ դատական խանւցագիր

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Անժելա Միքայելի Գրիգորյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Նիկադիմ Վլադիմիրի Ֆրանգուլյանի (այսուհետ նաև` Պատասխանող) ՝ անշարժ գույքում բաժինը որոշելու, պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու,անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վ

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Անժելա Միքայելի Գրիգորյանի ընդդեմ Նիկադիմ Վլադիմիրի Ֆրանգուլյանի` անշարժ գույքում բաժինը որոշելու,պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջների մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 13.02.2023 թվականին, ժամը 11:45-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`