Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/1451/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Լալա Վանիկի Գրիգորյանին
Ուկրաինայի Հանրապետություն, ք․Նիկոլաև, Դմիտրևի փ․, 23, բն․ 10

Թիվ ՍԴ/1451/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Էլեոնորա Պավլուշայի Թումանյանի ընդդեմ Արա Արմենի Գրիգորյանի, Վոլոդյա Արմենի Գրիգորյանի, Լալա Վանիկի Գրիգորյանի, Լաուրա Վոլոդյայի Գրիգորյանի իրավահաջորդ Աստղիկ Ղազարյանի, Վոլոդյա Փարսիի Գրիգորյանի իրավահաջորդ Աշոտ Վոլոդյայի Գրիգորյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ Մարիամ Աշոտի Գրիգորյանի` Կապան քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի 25 հասցեում գտնվող բնակարանում պատասխանողներից յուրաքանչյուրի 1/8-րդ չափով բաժնեմասերի դիմաց շուկայական գնով փոխհատուցում վճարելու և այդ պահից նրանց սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականին, մարտի 14-ին, ժամը՝ 12։00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`