Թիվ ԵԴ/0214/02/20 քաղաքացիական գործով Հովհաննես Էմինի Ղահրամանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴ 9.1
Հովհաննես Էմինի Ղահրամանյանին
/ՀՀ, ք․Երևան, Լենինգրադյան 48/2 շ., 34 բն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/0214/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի` Վալերիյ Սերգեյի Բաղդասարյանի ընդդեմ <<Ջի Էմ փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, երրորդ անձինք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ–ի, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ի, Հովհաննես Էմինի Ղահրամանյանի՝ եզրակացությունը չեղյալ ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/0214/02/20 քաղաքացիական գործով 17.02.2023թ.–ին, ժամը 15:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` ապացուցման պարտականություն բաշխելու վերաբերյալ:
Առդիր` որոշումը` 01 թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՍԱՖԱՐՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`