Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1683/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դպրոցի փողոց, 2 շենք, 20 բն.)

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Արմեն Թադևոսի Հակոբյանի ընդդեմ Ռուզաննա Արմենի Սիրադեղյանի, Արտակ Գուրգենի Անանյանի, Նաիրա Ռուբենի Եղշատյանի, Գևորգ Արտակի Անանյանի, Դավիթ Արտակի Անանյանի և «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության` շինծու գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին և ըստ Ռուզաննա Արմենի Սիրադեղյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արմեն Թադևոսի Հակոբյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը 12:30-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես սկզբնական հայցով Հայցվոր և հակընդդեմ հայցվոր պատասխանող /ներկայացուցիչ/ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`