Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/0873/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru

ՇԴ-25-Ե-
ՇԴ/0873/02/23
<<20>> հունվարի 2023թ.
Հայցվոր՝ Հովսեփ Էդվարդի Էլբակյանին
ք.Գյումրի, Երևանյան խճուղի 159ա շ., բն. 19


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․Երիջանյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0873/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Հովսեփ Էդվարդի Էլբակյանի, Էդվարդ Սենեքերիմի Էլբակյանի հայցադիմումն ընդդեմ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքում բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 199-րդ հոդվածների համաձայն՝ ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Միաժամանակ պարզաբանվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`