Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/0383/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

13.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիկակ դատավարության99-րդ հոդվածի 3-րդ մասով

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Երրորդ անձ Արայիկ Գրավիչի Հարությունյանին
Արմավիրի մարզ գ․ Մայիսյան 2-դ․ փ․ 1շ․ 16բն․



Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ /0383/02/23 քաղաքացիական գործն` ըստ հայցի Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Աիդա Ռադիկի Թորոսյանի, երրորդ անձ Արայիկ Գրավիչի Հարությունյան` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՖԻԴԱՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ԱԼՈՅԱՆ

Հասցե` Արմավիրի մ. ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 0237 2-46-40

Էլ. փոստ`