Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրապարակային ծանուցում՝ թիվ ԵԴ/49397/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հրապարակային ծանուցում՝ թիվ ԵԴ/49397/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Հայցվոր՝ Ժիրայր Ալբերտի Տիգրանյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Արա Գեղեցիկի փող., տուն 17/

Դուք՝ որպես թիվ ԵԴ/49397/02/22 քաղաքացիական գործով հայցվոր, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ա.Բադիրյան/ վարույթում քննվող ԵԴ թիվ 49397/02/22 քաղաքացիական գործով դատարանը 08.12.2022թ. կայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննւթյան առնելու վերաբերյալ որոշում:
Դատարանի՝ 08.12.2022թ. որոշմամբ պատասխանող «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի միջնորդությունը՝ ԵԴ թիվ 49397/02/22 քաղաքացիական գործով հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, բավարարվել է մասնակի.
հայցվոր Ժիրայր Ալբերտի Տիգրանյանից պահանջվել է նույն որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում տրամադրել դրամական ապահովում՝ 2.280.000 /երկու միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով, այսինքն, դատարանի 900005016010 դեպոզիտային հաշվին վճարել 2.280.000 /երկու միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ՝ պատասխանող «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հնարավոր վնասների հատուցման համար:
Այդ պահանջը չկատարելու դեպքում վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.10.2022թ. սույն գործով կայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը:
Միջնորդությունը մնացած մասով մերժել է:
Որոշումը՝ միջնորդությունը բավարարելու մասով ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Որոշումը՝ միջնորդությունը մերժելու մասով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պատասխանողի կողմից ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ Արաբկիրի նստավայրում /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru, հեռ.՝ 010-24-48-47/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-48-47

Էլ. փոստ`