Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2516/05/19 վարչական գործով ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
26.01.2023 թվական
Երրորդ անձ «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Արին-Բերդի 5 փ., 4/5


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/2516/05/19 վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Առաքելյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ մասնակի՝ համադրվող 923.9 քմ. Մակերեսով հողամասի մասով, Երևանի քաղաքապետի թիվ 2490-Ա «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2014 թվականի հունիսի 23-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողներին հողամասեր տրամադրելու և հողամասերի օտարման պայմանագիր կնքելու մասին» որոշումը, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող թիվ 3273-Ա, թիվ 3559-Ա որոշումները,որպես անվավերության հետևանք՝ 24.07.2014թ. կնքված Թեյշեբանի փողոց հ. 6-ում գտնվող հողամասի առուվաճառքի թիվ 6118 պայմանագիրը (մասնակի՝ համադրվող 923.9 քմ. մակերեսով հողամասի մասով) և 09.10.2014թ. «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության ճանաչելու պահանջի մասին, դատաքննությունը նշանակված է 23.02.2023 թվականին, ժամը 12։45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`