Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/2590/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Հռիփսիմե Ռոբերտի Մաթանյանին
(Արարատի մարզ, գ. Ոստան, Երևանյան փող., տուն 2)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2590/04/22 սնանկության գործն ըստ Էմմա Գվիդոնի Գաբրիելյանի դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին:
2022 թվականի դեկտեմբերի 15-ին Դատարան է մուտքագրվել թիվ ՍնԴ/2590/04/22 սնանկության գործով Կոմիտեի պահանջը գրանցելու մասին դիմումը: Դիմումը դատավոր Ն.Հարությունյանին է հանձնվել 2022 թվականի դեկտեմբերի 20-ին: Միաժամանակ, Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել` պահանջը ներկայացնելու բացթողնված ժամկետը հարգելի համարելու մասին:
Դատարանի 2023 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու միջնորդության քննությունը վերսկսվել է և նշանակվել է դատական նիստ 2023 թվականի մարտի 07-ին, ժամը՝ 12:00-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Ջերմուկի խճուղի 8):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/2590/04/22 սնանկության գործով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պարտատերերի ցուցակում գրանցվելու և ընդգրկվելու վերաբերյալ պահանջ-միջնորդությունը, Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի, 2023 թվականի փետրվարի 16-ի որոշումները, դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ.8

Հեռ..` 0282 2 32 24

Էլ. փոստ`