Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.02.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2022 թվականի N 4341-Ա

ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Նարեկ Կամոյի Վարդանյանը (Հաշվառված՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ.Ազատավան, Կամոյի փողոց, տուն 20), հանդիսանալով գույքահարկի /փոխադրամիջոցի/ գծով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ, հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի /փոխադրամիջոցի/ գծով հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ․

28 սեպտեմբերի 2022թ-ի դրությամբ՝ MERCEDES-BENZ C230 մակնիշի 34 DM 211 պ/հ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2014-2021թթ-ի համար կազմում են 241.872 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022թ-ի դեկտեմբերի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ հետադարձ ծանուցման ստացական/ Նարեկ Կամոյի Վարդանյանը: Վերջինս լինելով պատշաճ ծանուցված՝ չի ներկայացել լսմանը։

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկերը, տուրքերը, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1.1 մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ՝

1.Նարեկ Կամոյի Վարդանյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 241.872 /երկու հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ՝ որպես գույքահարկի /փոխադրամիջոցի/ գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`