Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33025/02/21 քաղաքացիական գործով ՀՀ ֆինանսների նախարարության վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33025/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Հասրաթյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` վնասի հատուցման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Հրաչյայի Հասրաթյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, ՀՀ ֆինանսների նախարարության՝ պատճառված վնասը վերականգնելու պահանջի մասին:
Դատավոր Դիանա Հովհաննիսյանի վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 31.08.2022թ. մակագրվել և 06.09.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 12.09.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 20.10.2022թ., այնուհետև՝ 17.01.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է Հայցվորի ներկայացուցիչը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Սույն գործով նախնական դատական նիստում դատարանը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 կետերով նախատեսված հարցերը և գտնում է, որ պետք է կողմերի համար սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են հայցվորի՝ վնաս կրելու փաստը և վնասի չափը, հետաքննության, նախաքննության կամ դատախազության մարմնի ապօրինի գործողություններ կատարած լինելու փաստը, հետաքննության, նախաքննության կամ դատախազության մարմնի ապօրինի գործողությունների և հայցվորի կրած վնասի միջև պատճառահետևանքային կապը:
Դատարանը գտնում է, որ ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականություն պետք է կրի հայցվորը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/33025/02/21 քաղաքացիական գործով կատարել հետևյալ ապացուցման պարտականությունը․
Հայցվոր Դավիթ Հասրաթյանը պետք է ապացուցի վնաս կրելու փաստը և վնասի չափը, հետաքննության, նախաքննության կամ դատախազության մարմնի ապօրինի գործողություններ կատարած լինելու փաստը, հետաքննության, նախաքննության կամ դատախազության մարմնի ապօրինի գործողությունների և հայցվորի կրած վնասի միջև պատճառահետևանքային կապը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թվականի մարտի 20-ը:
Դատական նիստը նշանակել 2023 թվականի մարտի 28-ին, ժամը 11. 30-ին։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`