Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33254/02/19 քաղաքացիական գործով Կորյուն Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33254/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու
և նախնական դատական նիստ նշանակելու մասին

03 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/33254/02/19 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Անուշյանի ընդդեմ Կորյուն Հարությունյանի, Օսաննա Անուշյանի, ՀՀ կադաստրի կոմիտե, ՀՀ նոտարական պալատի նոտար Նունե Սարգսյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունիքի վկայագրերը անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 18.01.2023թ. մակագրվել և 25.01.2023թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. մարտի 9-ին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Դատավոր Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`