Թիվ ԵԴ/63894/02/22 քաղաքացիական գործով Սեյրան Սերգեյի Սարգսյան վերաբերյալ դատական ծանուցագիր
20.02.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/63894/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
07 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Միասնական սոցիալական ծառայության հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Սեյրան Սերգեյի Սարգսյան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 07.12.2022թ., դատավորի աշխատակազմին է տրամադրվել 08.12.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`