Թիվ ԵԴ/66387/02/22 քաղաքացիական գործով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ վերաբերյալ դատական ծանուցագիր
20.02.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66387/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
09 հունվարի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Արտյոմ Սերժիկի Զատիկյանի հայցադիմումին /այսուհետև՝ հայցադիմում/՝ ընդդեմ «Սիլ ինշուրանս» ԱՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ «Ավտո էքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերություն, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ, ապահովագրական հատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 23.12.2022թ., դատավոր Արամ Մկրտչյանի տրամադրվել 27.12.2022 թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Խմբագրել
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`