Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45426/02/22 քաղաքացիական գործով «ԼԷՌ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45426/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

12 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ «ԼԷՌ» ՍՊ ընկերության, Գագիկ Ֆերդինանտի Հակոբյանի, Լուսինե Գագիկի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 31.08.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 05.09.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`