Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41419/02/21 քաղաքացիական գործով Արտյոմ Ալեքսանդրի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Ալեքսանդր Արտյոմի Խաչատրյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Զարուհի Արմենակի Բալյանի, Արտյոմ Ալեքսանդրի Խաչատրյանի, <<Նորման Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձ՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի՝ անշարժ գույքի գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեքսանդր Արտյոմի Խաչատրյանի ընդդեմ Զարուհի Արմենակի Բալյանի, Արտյոմ Ալեքսանդրի Խաչատրյանի, <<Նորման Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի՝ անշարժ գույքի գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 14.03.2023 թվականին, ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`