Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41922/02/22 քաղաքացիական գործով Արամ Արմենի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/41922/02/22



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՎՐԻՊԱԿԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 օգոստոսի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Ա. Մկրտչյան/, քննության առնելով ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Արամ Արմենի Բաղդասարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով 19.08.2022 թվականին հրապարակված որոշման մեջ թույլ տրված վրիպակը ուղղելու հարցը.

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Մկրտչյան/ կողմից 19.08.2022 թվականին թիվ ԵԴ/41922/02/22 քաղաքացիական գործով հրապարակվել է որոշում, որում թույլ է տրվել վրիպակ` որոշման սկզբնամասում որոշման անվանում է նշվել «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին», մինչդեռ պետք է նշվեր «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», որոշման «Պարզեց» մասում նշվել է՝ «ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով», մինչդեռ պետք նշվեր՝ «ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով»:
Որոշման որոշեց մասում նշվել է «1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի 14-ին», մինչդեռ պետք է նշվեր՝ «Հայցադիմումն ընդունել վարույթ»:
Նույն օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ վճիռը դեռևս կատարված չէ, Դատարանը իր նախաձեռնությամբ, առանց դատական նիստ հրավիրելու կարող է ուղղել վճռում թույլ տրված վրիպակը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ, 200-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/41922/02/22 քաղաքացիական գործով 19.08.2022 թվականին հրապարակված վճռում թույլ տրված վրիպակը ուղղել.
1. «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» բառերի փոխարեն կարդալ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» բառերը:
2. «Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով» բառերի փոխարեն կարդալ «Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով» բառերը:
3. «1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով: 2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի 14-ին» բառերի փոխարեն կարդալ «1. Հայցադիմումն ընդունել վարույթ:» բառերը:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`