Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արա Վարդգեսի Բոստանջյանի վերաբերյալ դատական ծանուցագիր (գործ՝ թիվ ՍնԴ/0036/02/22)

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0036/02/22
21 փետրվարի 2023թ.






Պատասխանող՝ Արա Վարդգեսի Բոստանջյանին
/հասցեն՝ ք.Երևան, Նորքի Այգիներ փող., 247/5 տուն/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 07.04.2022թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Գեղամ Վարդգեսի Բոստանջյանի և Գագիկ Վարդգեսի Բոստանջյանի ընդդեմ Արա Վարդգեսի Բոստանջյանի, վերջինիս սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Հակոբ Ռոբերտի Ճարոյանի, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Իննա Շահնազարյանի և Աիդա Աբրահամյանի, ք.Երևան, Նորքի այգիներ փողոցի թիվ 247/5 հասցեում գտնվող անշարժ գույքի գնորդ Նարինե Չալաբյանի, Երևան համայնքի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և Գագիկ Սաֆարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, որպես հետևանք՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին հայցադիմումը:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. ապրիլի 12-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`