Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված

Ջո Ալ Խալիի
ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի փող․ 11/5


Ծանուցում ենք Ձեզ այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵԴ/15814/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մհեր Գագիկի Բրուտյանի ընդդեմ պատասխանող «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊ ընկերության՝ որպես անհիմն հարստացում՝ խնայած գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 02.02.2022 թվականին բավարարել է «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի միջնորդությունը՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ ցուցմունք տալուն նպատակով Ջո Ալ Խալիի (հասցե` ք. Երևան, Աճեմյան փողոց 145), որպես վկա հրավիրելու վերաբերյալ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մաս «1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:»):
Որպես քննության ենթակա փաստեր, որոնց առնչությամբ հրավիրվում եք ցուցմունք տալու՝ արդյո՞ք Հայցվորի և Պատասխանողի միջև առկա են եղել պարտավորական հարաբերություններ թե ոչ:
Վերոգրյալից ելնելով, ցուցմունք տալու նպատակով հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան 2023 թվականի մայիսի 18-ին, ժամը՝ 12:00-ին (ՀՀ, ք.Երևան Մ.Խորենացի 162 ա, 6-րդ դահլիճ):



Դատավորի գործավար` Հ. Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`