Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Որոշումը՝ հայցի առարկայի փոփոխության միջնորդությունը քննության առնելու մասին

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված



Հայցվոր՝ Դիլյարա Էդուարդի Շիգապովայի ի դեմս
ներկայացուցիչ փաստաբան՝ Եղիշե Բազոյանին
ՀՀ., ք. Էջմիածին, Վազգեն Առաջինի փ. 38 շ. 19 բն.


Պատասխանող՝ <<Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա>>
հասարակական կազմակերպություն
ՀՀ., ք. Երևան, Խանջյան փ.27

Ուղարկվում է թիվ ԵԴ/22691/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2023 թվականի որոշումը՝ հայցի առարկայի փոփոխության միջնորդությունը քննության առնելու մասին։
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/22691/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 22-ին, ժամը՝ 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր՝ որոշում «3» թերթ



Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`