Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված




Վկաներ՝ 1․ Գայանե Գևորգի Սարիբեկյանին
(ք. Երևան, Լուկաշինի փողոց, 54 տուն)

2․ Ամալյա Արմիկի Մարդոյանին
(ք. Երևան, Գր. Զոհրապի 93/1 տուն)

3․ Մարինե Վարդգեսի Ասատրյանին
(ք. Երևան, Գր. Զոհրապի 91 տուն)

Ծանուցում ենք Ձեզ այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵԴ/29839/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սուսաննա Հայրապետի Առաքելյանի, Մհեր Ալբերտի Մովսիսյանի ի դեմս ներկայացուցիչ Արմենուհի Սիմոնի Գևորգյանի ընդդեմ պատասխանողներ Գագիկ Հայրապետի Առաքելյանի, Գառնիկ Հայրապետի Առաքելյանի, Յուրիկ Գառնիկի Առաքելյանի՝ անշարժ գույքից բաժնեմասի բնեղենով առանձնացման պահանջի մասին։
Դատարանը 04.11.2022թ. դատական նիստում արձանագրային որոշում կայացրեց Հայցվոր կողմի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ՝ որպես վկաներ՝ Գայանե Գևորգի Սարիբեկյանին (ք. Երևան, Լուկաշինի փողոց, 54 տուն), Ամալյա Արմիկի Մարդոյանին (ք. Երևան, Գր. Զոհրապի 93/1 տուն), Մարինե Վարդգեսի Ասատրյանին (ք. Երևան, Գր. Զոհրապի 91 տուն) հրավիրելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով։ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մաս «1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:»):



Որպես քննության ենթակա փաստեր, որոնց առնչությամբ հրավիրվում եք ցուցմունք տալու՝ արդյո՞ք Հայցվորի և Պատասխանողի միջև առկա են եղել պարտավորական հարաբերություններ թե ոչ:
Վերոգրյալից ելնելով, ցուցմունք տալու նպատակով հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան 2023 թվականի մայիսի 22-ին, ժամը՝ 16:00-ին (ՀՀ, ք.Երևան Մ.Խորենացի 162 ա շենք, 6-րդ դահլիճ):



Դատավորի գործավար` Հ. Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`