Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Որոշումը՝ նախնական դատական նիստ նշանակելու մասին

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված



Հայցվոր՝ «Ռոստրովտրանսավտոսերվիս» ՍՊ ընկերության
ի դեմս ներկայացուցիչ՝ Հրանտ Սերգեյի Անանյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1 շ., 101 գրասենյակ


Պատասխանողներ՝ 1. «Կապավոր» ՍՊ ընկերությանը
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 47/12 շ.

2. Նարեկ Ֆրունզիկի Ավագյանիին
ի դեմս ներկայացուցիչ՝ Դավիթ Արարատի Նիկողոսյանին
ՀՀ, ք. Երևան, Տ. Պետրոսյան փող., 30 շ., 63 բն.



Ուղարկվում է թիվ ԵԴ/39139/02/22 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2023թ. որոշումը՝ նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Տեղեկացնում ենքեք այն մասին, որ թիվ ԵԴ/39139/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 22-ին ժամը 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ որոշում «1» թերթ:

Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`