ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
26.02.2023
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի
խնամակալության և հոգաբարձության մարմին
ի դեմս ներկայացուցիչ Լիլիթ Լավրենտիի Հոբոսյանին
ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս
Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին
Հասցե՝ ՀՀ., Ք Երևան, Գայի պ. 19
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/33456/02/20 քաղաքացիական գործով դատաքննությունը կկայանա 2023 թվականի մայիսի 24-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան
Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք
Հեռ..` 00374 10) 57-69-55
Էլ. փոստ`