Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ որոշում՝ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված



Հայցվոր՝ «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության
ներկայացուցիչ՝ Կարինե Խաչատրյանին
ՀՀ., ք.Երևան,Կոմիտասի պող․ 62 շ․,տարածք 93-93/1

Պատասխանող՝ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ին
ՀՀ., ք. Երևան, Շիրակի փ․ 2 օբ, 26

Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/50182/02/21 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.02.2023թ. կայացրել է որոշում՝ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին:
Տեղեկացնում ենք այն մասին, որ նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը՝ 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ որոշում «1» թերթ:
Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`