Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0003/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող Աննա Արամի Նիկոյանին /ք.Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 173/1 տուն/

27.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0003/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Նարեկ Լյովայի Սարգսյանի և Աննա Արամի Նիկոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2023 թվականի մարտի 24-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):



Դատավորի գործավար Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`