Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2989/02/19 քաղաքացիական գործով ծանուցում՝ դատական նիստում գործը քննելու մասին

27.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Սթրատեջիք Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲ ընկերությանը
/ք․ Երևան, Ամիրյան 4/2, 50 տարածք/


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/2989/02/19
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Հապետ Էդիկի Խաչատրյանի ընդդեմ «Սթրատեջիք Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲ ընկերության, Անահիտ Օնիկի Մնացականյանի, Ալեքս Մելիքի Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի, երրորդ անձ` ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, 24.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի պայմանագիրը կատարելուն պարտավորեցնելու և Հապետ Էդիկի Խաչատրյանի համար ք. Երևան Ամիրյան 4/2 թիվ 50 տարածք հասցեի տարածքից` շենքի կառուցման նախագծի համապատասխան անվճար մուտքի իրավունք ապահովելու պահանջների մասին։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 17.02.2023 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 20.04.2023թ. ժամը` 12։00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան




Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`